Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հարցականի տակ է հայտնվում նաև Արարատի ոսկու կորզման գործարանի հետագա շահագործումը». Վահե Դավթյան

21:25, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.
«Հարցականի տակ է հայտնվում նաև Արարատի ոսկու կորզման գործարանի հետագա շահագործումը». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոթքի հանքի շահագործման հնարավոր կասեցումը հանգեցնելու է նաև բազմաթիվ սոցիալ֊տնտեսական խնդիրների առաջացմանը։
     Բացի նրանից, որ հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է, հարցականի տակ է հայտնվում նաև Արարատի ոսկու կորզման գործարանի հետագա շահագործումը։
     Միաժամանակ, պարալիզացման վտանգի տակ է հայտնում նաև «Հարավկովկասյան երկաթուղին», որի բեռնաշրջանառության ամբողջ ծավալի 50%֊ն ապահովվում է Սոթքից Արարատ իրականացվող հանքաքարի փոխադրումների շնորհիվ։

6001 | 0
Facebook