Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵԽ-ը կարող է բանաձև ընդունել, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ. #Reuters

20:55, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.
ԵԽ-ը կարող է բանաձև ընդունել, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ. #Reuters

Եվրոխորհրդարանը հինգշաբթի օրը կարող է բանաձև ընդունել, որով կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ hղում անելով ԵՄ դիվանագետներին և խորհրդարանականներին։
     Նրանց տվյալներով՝ պատժամիջոցների սահմանման օգտին առաջինը հանդես են գալիս Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը, հնարավոր է միանա նաև Գերմանիան՝ վերջերս տեղի ունեցած միջադեպի պատճառով, որի ընթացքում Թուրքիան խոչընդոտել է Բունդեսվերին՝ ստուգել թուրքական կասկածելի նավը «Իրինի» գործողության շրջանակներում։ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր վերանայման հարցը կքննարկվի դեկտեմբերի 11-12-ի գագաթնաժողովում։ Հենց այդ ժամանակ էլ կարող է որոշում կայացվել պատժամիջոցներ սահմանելու մասին։
     ԵՄ բարձրաստիճան դիվանագետի կարծիքով՝ «կա ընդհանուր ըմբռնում, որ պատժամիջոցներ կկիրառվեն»: «Սակայն Թուրքիան առանցքային գործընկեր է բազմաթիվ ոլորտներում, այնպես որ խորհրդում կոնսենսուս չկա։ Դեռ վաղ է խոսել այդ մասին»,- միևնույն ժամանակ հայտարարել է մեկ այլ դիվանագետ։

9281 | 0
Facebook