Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակը»․ Իվետա Տոնոյան

15:00, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.
«Ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակը»․ Իվետա Տոնոյան

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող նոր նշանակումներին և պաշտոններից ազատումներին, ասաց․ «Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է բացառապես իր վախերով․ անընդհատ դավադրությունների տեսություններ է փնտրում։ Ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակը, որ իր իշխանությունը կորցնելու վախն իրեն այդպիսի անհավասարակշիռ գործողութունների է դրդում»:
     Տոնոյանի համոզմամբ՝ Փաշինյանն անգամ իրավապահների, ազգային անվտանգության, ոստիկանության, քննչական ծառայության թիկունքում հարատև պատսպարվել չի կարողանա։ Պատգամավորի խոսքով` ռազմական դրությունը չչեղարկելու հիմքում վախն է, որ հետո վարչապետին անվստահություն կհայտնեն:

4795 | 0
Facebook