Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել կառավարությանը վերանայել Ֆրանսիայի հետ հարաբերությունները

14:10, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.
Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել կառավարությանը վերանայել Ֆրանսիայի հետ հարաբերությունները

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել կառավարությանը վերանայել Ֆրանսիայի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները՝ Արցախի վերաբերյալ բանաձևից հետո։ «2020թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված հայտարարությունը վերջ դրեց հակամարտությանը։ Այս եռակողմ հայտարարությունը նշանակում է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված 4 բանաձևերի իրականացում, որոնց աջակցել է նաև Ֆրանսիան»,- ասվում է Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության մեջ:

Խորհրդարանը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ Ֆրանսիայի հետ հարաբերությունները վերանայելու առաջարկով․ «Վերանայել և վերլուծել Ադրբեջանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև քաղաքական ու տնտեսական կապերը»:

4219 | 0
Facebook