Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

«Փաշինյանի աջակիցները պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ մյուսների վրա քրգործ են հարուցում»․ Սամսոնյանը՝ Արեն Մկրտչյանին

13:35, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.
«Փաշինյանի աջակիցները պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ մյուսների վրա քրգործ են հարուցում»․ Սամսոնյանը՝ Արեն Մկրտչյանին

«Մենք գիտենք, որ ներքաղաքական գործընթացներ կան և դրանց շրջանակներում հավաքներ են իրականացնում ոչ միայն այն մարդիկ, ովքեր դժգոհ են ստորագրված կապիտուլյացիայի թղթից, այլ նաև, օրինակ, Նիկոլ Փաշինյանի աջակիցները»,- այսօր ԱԺ-ում դիմելով իմքայլակաան պատգամավոր Արեն Մկրտչյանին՝ ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։
     «Այն մարդիկ, ովքեր դժգոհ են, նրանց վրա քրեական գործեր են հարուցվում ռազմական դրության կանոնները խախտելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանի աջակիցները, ովքեր խախտել են կանոնները և հավաքվել են Հանրապետության հրապարակում, որևէ պատասխանատվության չեն ենթարկվել»,- հավելեց Սամսոնյանը, ապա դիմելով Արեն Մկրտչյանին՝ հետաքրքրվեց․ «Դուք՝ որպես պատգամավոր, հետամուտ եղե՞լ եք, որ օրենքը հավասար լինի բոլորի համար»։
     Իմքայլական պատգամավորը Սամսոնյանին պատասխանեց, թե վստահ է նրանում, որ երկրում օրենքը հավասար է բոլորի համար, իսկ ոստիկանության գործողությունների մասով Սամսոնյանը պետք է հարցում ուղարկի ՀՀ ոստիկանություն։

| | |
2419 | 0
Facebook
COMMENT.am