Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է Ֆրանսիային հետ կանչել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից

14:00, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.
Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է Ֆրանսիային հետ կանչել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից

Ադրբեջանի Միլի մեջլիսը երկրի կառավարությանն առաջարկել է դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հետ կանչելու համար` ի պատասխան Ֆրանսիայի Սենատի` Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի, փոխանցում է ТАСС-ը։

«Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ Ֆրանսիային հետ կանչելու համար, որն իր դիրքորոշմամբ և հայտարարություններով կասկածի տակ է դրել իր չեզոքությունը»,- ասվում է փաստաթղթում:

3851 | 0
Facebook