Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«4-5 անգամ փակ համարով զանգել են, բայց չեն խոսում, մտածում եմ՝ կարող ա էրեխես ա». անհետ կորածի հայր

12:30, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.
«4-5 անգամ փակ համարով զանգել են, բայց չեն խոսում, մտածում եմ՝ կարող ա էրեխես ա». անհետ կորածի հայր

Անհետ կորածների և գերիների հարազատների ակցիան շարունակվում է ՊՆ շենքի դիմաց: «Ոչ խաբար ունեմ տղուցս, ոչ բան: Երեխուս չաստից երկու հոգի եկել էին, ասին` ամսի 8-ին տեսել ենք ու էտ ա եղել... Ինչ կռիվը սկսել ա, 4-5 անգամ փակ համարներով գիշերը զանգում են, վերցնում ենք, ասում` ալո, ձեն չկա, մտածում ենք` կարող ա երեխեն լինի, չի խոսում, վախում ա: Սաղ տեղերը գնացել եմ, ոչ մի բան, էսօր էլ եկել եմ ստեղ: Թեժ գծով զանգում ենք, ասում անուն-ազգանունը, նայում են, ասում` տեղեկություն չկա»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը:

3362 | 0
Facebook