Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆրանսիացի սենատորը կոչ է արել հետաքննել Արցախում արգելված զինատեսակների կիրառման փաստը

21:45, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
Ֆրանսիացի սենատորը կոչ է արել հետաքննել Արցախում արգելված զինատեսակների կիրառման փաստը

Ֆրանսիացի սենատորը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում արգելված զենքի կիրառման վերաբերյալ միջազգային հետաքննություն անցկացնել:
     Սենատոր Գիյոմ Գոնտարը նշել է, որ Ադրբեջանը՝ օգտվելով Թուրքիայի օգնությունից և համաճարակի հետ կապված իրավիճակից, ագրեսիա է սկսել Արցախի դեմ:
     Սենատորն ընդգծել է Բերձորի կարևորությունը՝ որպես Արցախին ու Հայաստանին կապող օղակ։ Նա հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ընդհանուր սահման ստեղծել։
     «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վճռորոշ նշանակություն ունի։ Մենք պաշտպանում ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Լավ կլիներ սկսել Ղարաբաղի ինքնորոշման գործընթացը։ Բայց ավելի կարևոր է, որ ֆրանսիական կառավարությունը ճանաչի Արցախը»,-ասել է Գիյոմ Գոնտարը:

6046 | 0
Facebook