Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գերմանիան 2 միլիոն եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքի համար

20:25, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
Գերմանիան 2 միլիոն եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքի համար

Գերմանիայի կառավարությունը 2 միլիոն եվրո է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության համար։ Այս մասին ասված է ԳԴՀ կառավարության՝ մարդու իրավունքների լիազորված ներկայացուցիչ Բերբել Քոֆլերի տարածած հայտարարության մեջ։
     «Ես ողջունում եմ այն փաստը, որ 6 շաբաթ տևած կատաղի մարտերից հետո նոյեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ես շնորհակալ եմ ԿԽՄԿ-ի անխոնջ ներգրավվածության և աշխատանքի համար, որին Գերմանիայի կառավարությունը 2 միլիոն եվրո է հատկացրել։ Oգնություն տրամադրելու համար, չափազանց կարևոր է, որ ԿԽՄԿ-ն ու մյուս մարդասիրական կազմակերպություններն անարգել հասանելիություն ունենան մարդկանց մոտ»,- ասված է հաղորդագրության մեջ:

2191 | 0
Facebook