Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆրանսիան Թուրքիայից պահանջել Է դուրս բերել սիրիացի վարձկաններին Ղարաբաղից

20:15, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
Ֆրանսիան Թուրքիայից պահանջել Է դուրս բերել սիրիացի վարձկաններին Ղարաբաղից

Ֆրանսիան Թուրքիայից ապացույցներ է ակնկալում տարվող քաղաքականության իրական փոփոխության և հատկապես, Լեռնային Ղարաբաղից «սիրիացի վարձկանների դուրսբերման» վերաբերյալ, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանը:
     «Մի քանի օր շարունակ նկատել եմ որոշ փոփոխություններ Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների տոնայնության մեջ..․ Սակայն ելույթների փոփոխությունները բավարար չեն, անհրաժեշտ են գործողություններ, քաղաքականության փոփոխության իրական ապացույցներ»,-ասել Է Լե Դրիանը։
     «Գործողություններից մեկը, որ մենք սպասում ենք Թուրքիայից, սիրիացի վարձկանների դուրսբերումն է, որոնք նրա նախաձեռնությամբ են տեղակայվել Լեռնային Ղարաբաղում»,- ընդգծել Է նախարարը:

6261 | 0
Facebook