Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռազմական դրություն հայտարարելու պատճառները վերացված են». Գևորգ Գորգիսյան

18:15, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
«Ռազմական դրություն հայտարարելու պատճառները վերացված են». Գևորգ Գորգիսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին՝ ռազմական դրությունը վերացնելու նախագծի քննարկմանը ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ երկրում ռազմական դրություն հայտարարելու պատճառները կարելի է համարել վերացված, սակայն սահմանափակումները շարունակում են գործել։
     «Սա ունենում է նաև տնտեսական հետևանքներ, քանի որ շատ են այն ՀՀ քաղաքացիներն, ովքեր ունեն երկքաղաքացիություն և իրավունք կունենային այլ հավասար պայմաններում մեկնել արտագնա աշխատանքի, իրենց գործունեությունը շարունակել ծավալել և դրանով գոնե կուտակել որոշակի եկամուտներ, բայց այս պարագայում, քանի որ Հայաստանը նման քաղաքացիներին դիտում է հավասար մյուս ՀՀ քաղաքացիներին, նրանց արգելված է Հայաստանից դուրս գալը»,- ասաց նա։

3290 | 1
Facebook