Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում, ամենալարված իրավիճակներում անգամ, իրավապաշտպանները չեն թիրախավորվել». Վարդան Հարությունյան

17:30, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
«Հայաստանում, ամենալարված իրավիճակներում անգամ, իրավապաշտպանները չեն թիրախավորվել». Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամուլից տեղեկացա, որ ոստիկանության բաժին էր բերման ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Հրապարակային գործողությունների ժամանակ իրավապաշտպանի գործունեության սահմանափակմանն ուղղված քայլերը, նրան բերման ենթարկելը, դատապարտելի են։ Իրավապաշտպանները միշտ էլ հայտնվել ու հայտնվում են զարգացումների կիզակետում։ Սա բնական է։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում, ամենալարված իրավիճակներում անգամ, իրավապաշտպանները չեն թիրախավորվել։

Կարող ենք հիշել և՛ 2003-2004թ․, և՛ 2008-ը, և՛ սրանց նախորդած ու հաջորդած բոլոր դեպքերը։

Բողոքի ակցիաների ժամանակ լրագրողներին և իրավապաշտպաններին թիրախավորելը դատապարտելի է»։

2808 | 2
Facebook