Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց

16:30, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ բերման են ենթարկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։ Քիչ առաջ նա ազատ արձակվեց: «Կառավարության շենքի առջևով բարձրանում էի մեր գրասենյակ, ոստիկանների մեջ կանգնած էր ծանոթներից մեկը, քրեական անցյալ ունեցող մեկը, որին բազմիցս աջակցել ենք` բնակարանային հարցով, թե ինչ: Երբ անցնում էի, ասաց` իմ գործն ի՞նչ եղավ ու դա բավականին ագրեսիվ ձևով: Շտապում էի, ասացի` Ղարաբաղը կորցրել ենք, եկել, քո գործով ես զբաղվո՞ւմ: Նա սկսեց հայհոյանքներ տեղալ, ասացի` ինձ էի՞ր ասում, հարձակվեց, սկսեց քաշքշել... Ոստիկանությունը երկուսիս էլ բերման ենթարկեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իշխանյանը` տեղի ունեցածը որակելով սադրանք. «Ի՞նչ գործ ուներ քրեական անցյալ ունեցողը ոստիկանների մեջ կանգնած. սա սադրանք էր անձամբ իմ նկատմամբ»:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց
2264 | 1
Facebook