Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անբարոյական ստահակը հայտարարել է, որ ժողովուրդը չի սատարում ընդդիմության կոչերին». Արմեն Աշոտյան

15:35, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
«Անբարոյական ստահակը հայտարարել է, որ ժողովուրդը չի սատարում ընդդիմության կոչերին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անբարոյական ստահակն այսօր հայտարարել է, որ ժողովուրդը չի սատարում ընդդիմության կոչերին և փաստացի համակերպվել է դավադիր հայրենազրկման հետ։

Թքած իր վրա էլ, տո ընդդիմության վրա էլ։

Ժողովո՛ւրդ, մի՞թե մենք ազգովի թասիբ չունենք։

Արդյո՞ք հայրենազարկումից զատ նաև պատվազրկումն ենք հանդուրժելու։

Մի՞թե աշխարհում քրիստոնեությունն առաջին ընդունած ազգն ուզում է մարդկության պատմության մեջ մնալ նաև որպես ազգային դավաճանությունն առաջինն հանդուրժած ժողովուրդ։

Ճամփեք սրան, բերեք ում ուզում եք»։

4820 | 4
Facebook