Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ 2018-ին ինձ հարցրին` ի՞նչ է լինելու, եթե Փաշինյանը չընտրվի, ասացի՝ աստված չանի»․ Կիմ Բալայան

14:20, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
«Երբ 2018-ին ինձ հարցրին` ի՞նչ է լինելու, եթե Փաշինյանը չընտրվի, ասացի՝ աստված չանի»․ Կիմ Բալայան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ զրույցում ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հայտարարեց, որ երկրում ստեղծված իրավիճակի համար բոլորն իրենց մեղքի բաժինն ունեն, այդ թվում՝ ինքը. «Հիմա պիտի ասենք, որ, ժողովո՛ւրդ ջան, սխալվել ենք»,- ասաց Բալայանը։ «2018-ի մայիսի 2-ին, երբ խորհրդարանում առաջին քվեարկությունը պիտի լիներ, ինձ հրավիրել էին Հանրային հեռուստատեսություն, որ ես բացատրեի, թե Սահմանադրությունն ինչ կարգով է վարչապետի նշանակումը նախատեսում։ Երբ հարցրին, թե՝ պարոն Բալայան, ի՞նչ է լինելու, եթե հանկարծ այսօր չընտրեն Նիկոլ Փաշինյանին, ես ասացի՝ աստված չանի, որ չընտրեն․․․ Իմ մտահոգությունը մի բան էր, որ հանկարծ քաղաքացիական պատերազմ չլինի, հայը հայի արյուն չթափի»,- նշեց ՍԴ նախկին անդամը, ով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ է հայտարարել ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի հետ միասին:

4311 | 1
Facebook