Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Համաձայնագրի ստորագրման պահին Շուշիի համար մարտեր էին ընթանում»․ Պեգով

13:15, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
«Համաձայնագրի ստորագրման պահին Շուշիի համար մարտեր էին ընթանում»․ Պեգով

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ խոսել է Շուշիում ռազմական գործողությունների մասին․ «Դա ավելի շատ քաղաքական որոշում էր, քանի որ համաձայնագրի ստորագրման պահին Շուշիում եղել են Արցախի ՊԲ ստորաբաժանումները։ Ես չեմ պնդի, որ քաղաքն ամբողջությամբ եղել է Արցախի ՊԲ-ի վերահսկողության տակ, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը ևս այնտեղ են եղել, բայց քաղաքի համար մարտեր են ընթացել ստորագրման պահին։ Շուշիում եղել են Արցախի բանակի զինվորները, ինչը նշանակում է, որ քաղաքն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ չէր։ Ավելին, ինձ հայտնի է, որ ամսի 9-ին, երբ Ալիևը հայտարարեց Շուշին վերցնելու մասին, քաղաքում կային մի քանի հետախույզներ՝ տեղեկությունների համաձայն 6 դիպուկահար, որոնք կարող էին հարմար դիրք զբաղեցնել և հարվածներ հասցնել»,- ասել է Պեգովը։

3692 | 0
Facebook