Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.

Համացանց

«Իրականում ոչ մի 20-30000-անոց զորք չի փրկվել». Հայկ Մարտիրոսյան

12:10, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
«Իրականում ոչ մի 20-30000-անոց զորք չի փրկվել». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականում ոչ մի 20-30.000-անոց զորք չի փրկվել: Այդքան զորք ունեցող բանակը հստակ հաղթանակ կարող էր ապահովել:

Աշխարհագրորեն նույնպես ոչ մի տարբերակով ոչ մի նման քանակությամբ զորք չէր կարող հայտնվել շրջափակման մեջ: Եվ բոլորը գիտեն, որ թշնամու բանակն իր հերթին այլևս հյուծված էր և սպառված:

Օմարի կողմից շրջափակումը բացառված էր, Քարվաճառ-Բերձոր հատվածում՝ արևմուտքում, ՀՀ-ն էր, արևելյան Աղդամի հատվածում ամրություններն ու պաշտպանական գիծն անառիկ էին: Այդտեղ անգամ թշնամու կուտակումներ չկային: Ի՞նչ շրջափակում:

Իսկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խոսքերն ի սկզբանե պարտված լինելու մասին՝ աղբ են, դավաճանական պլանի մաս:

Եթե աշխարհում ամեն բան վճռվեր հօգուտ մեծերի և լավ զինվածների, հարյուր հազարանոց զորքով պաշտպանվող միլիոնանոց քաղաք Մոսուլն ընդամենը հարյուրհիսուն վատ զինված ահաբեկչական հրոսակից չէր ընկնի:

Եվ հետո, ո՞ւմ մեղքն է, որ բանակը չէր կարող դիմադրել: ԳՇ պետը դա իբրև թե լավ գիտեր, ուրեմն՝ պարտականություն ուներ, օրինակ, հենց միայն անօդաչուներ արագ ձեռք բերելու:

Փոխարենը ոչինչ չէին արել և չէին արել կանխամտածված:
     Հայաստանը կարող էր հաղթել: Հայ մարդը, հայ զինվորը հաղթում էր: Տեսնելով, որ չի պարտվում՝ գործի դրվեց դավաճանության առավել վճռական մեքենան. նախ հանձնվեց Շուշին՝ ընդ որում բավարարելով թշնամու գաղտնի պահանջը՝ նրա դրոշի օրը և հետո՝ արագ և գաղտնի ստորագրվեց կապիտուլյացիան:

Պետք էր ստորագրել: Զինվորը կռվում էր, բարձրագույն հրամկազմն ամեն բան արել էր, որ զինվորը պարտվի, բայց զինվորը կռվում էր...

Իսկ ստորագրելուց հետո, երբ մտավ ռուսական զորքը և նաև հնարավորություն ստեղծվեց «պաշարվելիք» հայկական ուժերը վերադասավորելու, միանշանակ կարելի էր այլ իրողություններ ստեղծել գետնի վրա և ապօրինի հայտարարության առանձին կետերից հրաժարվել: Պատերազմը շարունակելու ռեսուրս կար: Կար և հնարավորություն: Կար հնարավորություն ինքնակամ, անգամ ջանադրաբար գոնե Քարվաճառն ու Բերձորը չտալու, Մեղրիի ինքնասպանական միջանցքի թեման մեջտեղից հանելու:

Սա պայմանավորված պատերազմ էր: Եվ այս պատերազմում մենք ոչ թե հողեր կորցրեցինք, այլ ամբողջական հայրենիք: Մենք ոչ թե 5.000 կյանք խոնարհեցինք՝ այլ 35.000: Գուցեև միլիոն:

Որովհետև կրկին, մի երկրորդ անգամ զոհվեցին նաև նրանք, որ դարեր շարունակ կռվել էին Արցախի՝ Հայաստանի համար և որոնց մահն իմաստ էր ստացել վերջին 27 տարիներին, իսկ արյունը բերրիացրել հայրենի հողը:

Հիմա մեկ պատմական նախադեպը չունեցող դավաճանի գործողությամբ չկա հայրենիք, չկա և զոհերի երախտիք: Մոնթեն կրկին է սպանվել, Լեոնիդը՝ գերեզմանում շուռ եկել: Ջուր է դարձել նաև մյուս բոլոր հերոսների արյունը: Պատերազմ էլի է լինելու:

Այլևս այլ ելք, քան անվերապահ հաղթանակ մենք չենք ունենալու:

Պատրաստվել պետք է հենց այս առավոտից: Բայց քանի դեռ առավոտները լուսանում են դավաճանի՝ հայկական հողի վրա կանգնած լինելու պայմաններում, մենք պարտված ենք, մենք պարտվելու ենք»:

| | |
11004 | 0
Facebook