Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 1563 և մահվան 38 նոր դեպք

11:05, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 1563 և մահվան 38 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 129085 դեպք, որոնցից 100913-ը՝ առողջացած, 2040-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25619 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 494568 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 4198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1563 նոր դեպք: Ունենք 1969 առողջացած և 38 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 513 է»:

3851 | 0
Facebook