Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը հավանություն է տվել Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքի համար 2 մլն եվրո վճարելու առաջարկին». Լավրով

21:50, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
«Ռուսաստանը հավանություն է տվել Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքի համար 2 մլն եվրո վճարելու առաջարկին». Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ սատարել է առաջարկը՝ 2 միլիոն եվրոյի չափով կամավոր ներդրում անել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքներին աջակցելու համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Росся-24» հեռուստաալիքի եթերում։
     «Վերջերս Կարմիր խաչի նախագահը ժամանել է Մոսկվա և մեզ հետ կիսվել այն ծրագրերի մասին, որոնք իրականացվում են այս տարածաշրջանում։ Նախագահ Պուտինը սատարել է առաջարկը, ըստ որի՝ ՌԴ կողմից ԿԽՄԿ-ին ուղղվող 2 միլիոն եվրոյի չափով հաջորդ ներդրումը պետք է ուղղվի Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ԿԽՄԿ իրականացվելիք աշխատանքներին»»,- ասել է նա:
     Նախարարը երախտագիտության հատուկ խոսքեր է հայտնել ԿԽՄԿ-ի հասցեին, որը երբեք չի դադարեցրել աշխատանքը ևʹ Բաքվում, ևʹ Երևանում, ևʹ Ստեփանակերտում:

4821 | 0
Facebook