Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մրցույթը կհայտարարվի առաջիկայում, այժմ ձևավորվում է հանձնաժողովի կազմը». ԿԳՄՍ փոխնախարար

22:20, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
«Մրցույթը կհայտարարվի առաջիկայում, այժմ ձևավորվում է հանձնաժողովի կազմը». ԿԳՄՍ փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն իսկ հայտնել էի, որ տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգը փոխել ենք՝ վերածելով դրամաշնորհային ծրագրի, որը կխրախուսի մանկավարժների և կրթության կառավարիչների շրջանում նորարարությունը, նոր ծրագրեր և գաղափարներ ներկայացնելը, պետության աջակցությամբ դրանք իրականացնելը՝ ի շահ կրթության զարգացման։
     Մրցույթը կհայտարարվի առաջիկայում, այժմ ձևավորվում է մրցութային հանձնաժողովի կազմը, որում պետք է ներառվեն նաև ուսուցչական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Այս հանձնաժողովն է որոշելու հաղթող ծրագրերը։
     Հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից կընդգրկվի երկու ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները»:

4455 | 0
Facebook