Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վաշինգթոնն ու Երևանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

21:15, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
Վաշինգթոնն ու Երևանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանի հետ քննարկել է մարդասիրական օգնությունն ու Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը։
     «Պետքարտուղարի առաջին տեղակալը ողջունել է նախարար Այվազյանի նշանակումը և հույս հայտնել, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի։ Նրանք քննարկել են տարածաշրջանին ԱՄՆ-ի մարդասիրական աջակցությունը և Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով բանակցությունների ջանքերը»,- ասված է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Քեյլ Բրաունի հայտարարության մեջ:

6018 | 1
Facebook