Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

19:35, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
     Հայտարարության մեջ հստակեցվում է, որ պետությունների ղեկավարների միջև խոսակցությունները տեղի են ունեցել երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին և երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին:
     «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը և բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ:
     Բացի այդ, ամփոփվել են նոյեմբերի 21-ին Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցի արդյունքները:

4822 | 0
Facebook