Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մենք քաղում ենք մեր վզին փաթաթած ու մեր կողմից լուռ համակերպված անարդարության պտուղները». Գարեգին Միսկարյան

05:05, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
«Մենք քաղում ենք մեր վզին փաթաթած ու մեր կողմից լուռ համակերպված անարդարության պտուղները». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք չմերժեցինք անձերի շուրջ ձևավորված համակարգը։ Մենք չգնացինք անձերը ինստիտուտներով փոխարինելու ճանապարհով։ Մենք գնացինք անձերի անձնական շահերը սպասարկելու համար գրված օրենքների տառը պահելու կեղծ օրինապաշտության հետևից, մոռանալով որ էս պետությունը բոլորինս է, իսկ շատերի իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարված է։ Մենք չգնացինք արդարության ճանապարհով. մենք քաղում ենք մեր վզին փաթաթած ու մեր կողմից լուռ համակերպաված անարդարության պտուղները։
     էս պետությունը բոլորինս է, բոլորինս։ Ու քանի դեռ մենք սպասում ենք, որ մի անձին կփոխարինի մյուսը ու մենք «լավ կապրենք», միշտ կանգնելու ենք նույն կոտրած տաշտակի առաջ։
     Մեզ համերաշխություն է պետք, բայց ոչ թե անձերի այլ գաղափարների, արժեքներ ու նպատակների շուրջ...»:

3389 | 0
Facebook