Խնդրում ենք սպասել...

Միջազգային

6 պետություն միացել է Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին

15:50, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
6 պետություն միացել է Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին

ԵՄ կազմի մեջ չմտնող 6 պետություն միացել է Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին։ Այս մասին ասված է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի տարածված հայտարարության մեջ։ «ԵՄ խորհրդի որոշմանը (Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին) միացել են թեկնածու երկրներ՝ Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն և Ալբանիան, ինչպես նաև ազատ առևտրի եվրոպական գոտու երկրները՝ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան»,- ասված է փաստաթղթում:
     ԵՄ-ն այս պահին 55 բելառուս պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ներառել է սև ցուցակում:

4612 | 0
Facebook