Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թե չեն կարում հարցը լուծեն, գնանք, Ռուսաստանին դիմենք». անհետ կորած զինծառայողի հայր

13:00, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
«Թե չեն կարում հարցը լուծեն, գնանք, Ռուսաստանին դիմենք». անհետ կորած զինծառայողի հայր

«Թող էս հարցին լուծում տան, թե չեն կարում հարցը լուծեն, գնանք, Ռուսաստանին դիմենք: Էլ չգիտենք՝ ինչ անենք, ուժ չկա էլ»,- այսօր ՊՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը:

Ծնողներն այժմ քննարկում են բողոքի ակցիան ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց շարունակելու հարցը:

Նշենք, որ երեկ անհետ կորած զինծառայողի ծնողները հանդիպել էին ՀՀ վարչապետի հետ՝ ստանալու համար իրենց հուզող հարցերի պատասխանները: Այսօրվա ցույցին ներկա են նաև երեկ հանիպմանը մասնակցած ծնողները:

Նրանց խոսքով՝ 4,5 ժամ տևած հանդիպումից հետո, միևնույն է, իրենք չեն ստացել իրենց գլխավոր հարցի պատասխանը՝ ե՞րբ են սկսվելու որոնողական աշխատանքներն այն հատվածներում, որոնք Ադրբեջանի հսկողության տակ են:

Ծնողները հայտնել են, որ իրենց հետ կապ են հաստատել վարչապետի աշխատակազմից՝ ասելով, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ռուսական կողմի հետ և մոտ օրերս ռուս խաղաղապահները կսկսեն այդ հատվածներում որոնողական աշխատանքներ իրականացնել:

4340 | 0
Facebook