Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կապիտուլյանտ վարչապետը պետք է հրաժարական տա»․ Դավիթ Խաժակյան

12:55, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
«Կապիտուլյանտ վարչապետը պետք է հրաժարական տա»․ Դավիթ Խաժակյան

Այսօր՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ պատրաստվում են ներկայացնել նախագիծ, ըստ որի կառաջարկվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռանալ։ «Դրա համար մենք ունենք իրավական մեխանիզմներ և այդ մեխանիզմներից մեկը Երևանի ՏԻՄ օրենքի 22-րդ դրույթով սահմանված օրենքն է, ըստ որի ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ՝ ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմիններին»։
     Ուստի, այսօր ևեթ ներկայացնելու ենք ավագանու ուղերձի նախագիծ, ըստ որի Երևանի ավագանին համապատասխան քվեարկության պարագայում դիմելու է Կառավարությանը, և ասի, որ կապիտուլյանտ վարչապետը, ով 2,5 տարի անարդյունավետ, ձախողակ ու տգետ կերպով է կառավարել երկիրը, պետք է հրաժարական տա»,- ասաց Խաժակյանը։

2478 | 2
Facebook