Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Fitch-ը հետ է կանչում Երևան քաղաքի վարկանիշները

12:50, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
#Fitch-ը հետ է կանչում Երևան քաղաքի վարկանիշները

Fitch Ratings-ը հետ է կանչել Երևան քաղաքի էմիտենտի դեֆոլտի արտասահմանյան և ազգային արժույթներով B+ վարկանիշները, քանի որ էմիտենտը որոշել է դադարեցնել մասնակցությունը վարկանիշային գործընթացին։ Այս մասին ասվում է վարկանշային գործակալության հայտարարության մեջ:
     «Այսպիսով, Fitch-ը այլևս բավարար տեղեկատվություն չի ունենա վարկանիշները պահպանելու համար: Հետևավաբար, Fitch-ն այլևս վերլուծական տվյալներ չի տրամադրի Երևան քաղաքի վերաբերյալ, այդ թվում՝ կապված ESG-ի (բնապահպանական, սոցիալական և կառավարման) համապատասխանության գնահատականների հետ»,- ասված է հայտարարության մեջ:
     Վարկանիշները հետ են կանչվել հետևյալ պատճառով՝ սխալ կամ անբավարար տեղեկատվության տրամադրում։

10350 | 0
Facebook