Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 2-րդ տեղը․ #Bloomberg

11:30, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
Իլոն Մասքն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 2-րդ տեղը․ #Bloomberg

Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը Bloomberg-ի` աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 2-րդ տեղը։

Մասքի կարողությունը ֆոնդային բորսաներում Tesla-ի բաժնետոմսերի փոխարժեքի աճի ֆոնին ավելացել է 7,2 մլրդ դոլարով՝ մոտավորապես մինչև 128 մլրդ դոլար: Այս ցուցանիշով նա առաջ է անցել Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսից և այժմ զիջում է միայն Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսին: Գեյթսն այժմ 3-րդ տեղում է։

Վերջին 12 ամիսների ընթացքում Մասքի կարողությունն աճել է մոտ 100 մլրդ դոլարով: Ինչպես նշում է գործակալությունը, ցուցակում ընդգրկված 500 ամենահարուստ մարդկանցից ոչ ոք այդքան արագ չի ավելացրել իր ունեցվածքը նշված ժամանակահատվածում: Հունվարին Մասքը Bloomberg-ի վարկանիշում զբաղեցրել է 35-րդ տեղը։

5071 | 0
Facebook