Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 813 և մահվան 26 նոր դեպք

11:10, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 813 և մահվան 26 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 127522 դեպք, որոնցից 98944-ը՝ առողջացած, 2002-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26069 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 490370 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 1977 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 813 նոր դեպք: Ունենք 3845 առողջացած և 26 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 507 է»:

2949 | 0
Facebook