Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տասնյակից ավելի գյուղեր է կլանել Ալիևը. ո՞ւր են պատասխանատուները». Նարինե Դիլբարյան

11:25, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
«Տասնյակից ավելի գյուղեր է կլանել Ալիևը. ո՞ւր են պատասխանատուները». Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս ի՛նչ աղետալի անկում է, ո՞ւր են այս ահազարհուր պատերազմի դադարեցման հայկական կողմի պատասխանատուները, որ պետք է հետևեին ստորագրած եռակողմ «հայտարարությանը»: Նիկոլ Փաշինյա՛ն, Արայիկ Հարությունյա՛ն, հեռուն գնացող ծրագրերի մասին եք խոսում, իսկ Ադրբեջանն ամեն օր քարտեզ է փոխում, դեմարկացիոն գծեր անցկացնում՝ ի հոշոտում հայ բնակիչների: Հայկական երկու պետությունների ղեկավարները զբաղվում են ամեն ինչով, խոտելի իմիտացիա՝ նախարար նշանակելով, հանելով, հեռու ապագային առնչվող «ճանապարհային քարտեզներով»՝ օրակարգային խնդիրը թողած, իրենց հրաժարականի պահանջն այլոց վրա տարածելով: Արդեն տասնյակից ավելի գյուղեր է կլանել Ալիևը, հիմա ի՞նչ է կատարվում Վազգենաշենում և Բերդաշենում, այդ ի՞նչ քարտեզով են առաջնորդվում ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները ռուս խաղապահների հետ, որ հայ բնակչությանը դուրս են անում իրենց տներից, մնացած փշրանքներում էլ մարդիկ ինչպե՞ս պետք է ապրեն, երբ ենթակառուցվածքները մնում են ադրբեջանցիներին՝ կապի մալուխներ, խողովակաշարեր, գազատարներ, ոռոգման և խմելու ջրագծեր, ադրբեջանցիներն էլ դրանք հետևողականորեն վնասում են, Արցախի իբրև փրկված մասերի համար Նախիջևանի ճակատագիրն եք ստորագրել: Ո՞ւր է հայոց պետականությունը, այդքան անկյալ ենք, կեղծ օրակարգերով մտահոգ, որ մարդիկ նորօրյա «Դեր էլ Զորի ճամփորդ» են դարձել՝ Փաշինյանի կանխատեսմամբ»:

4370 | 1
Facebook