Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քիչ առաջ ավարտվեց բնակությանս վայրի խուզարկությունը». Բաբկեն Հարությունյան

11:05, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
«Քիչ առաջ ավարտվեց բնակությանս վայրի խուզարկությունը». Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ավարտվեց բնակության վայրիս խուզարկությունը, բնականաբար ոստիկաններն ինչ փնտրում էին չգտան: Վստահ եմ, որ կառավարության շենքում վեր ընկած խմբակը, որը պատվերներ է իջեցնում ուժային կառույցների ղեկավարներին, վստահ էր, որ ոչինչ չկա գտնելու, բայց և այնպես` քաղաքական հետապնդման շրջանակներում կիրառում է բոլոր միջոցները:
     Դավաճան Նիկոլին սպասարկող խմբակ` քաղաքական ճնշումների տեմպը պահեք, չթուլացնեք, մեկ է շատ կարճ ժամանակ անց, երբ կհայտնվեք ճաղերի ետևում` ես ձեզ պերեդաչի չեմ բերելու»:

3921 | 0
Facebook