Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է Զավեն Սարգսյանը

10:40, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
Մահացել է Զավեն Սարգսյանը

73 տարեկան հասակում վախճանվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ Այս մասին տեղեկանում ենք կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ֆեյսբուքյան էջից։ «Կյանքից հեռացել է իմ ընկեր ու մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Երզնկյանը։
     Զավեն Սարգսյանը վաղ հասակից զբաղվել է լուսանկարչությամբ, եղել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Գերմանիայում, Վրաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլուր: 1984թ-ից Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է, 1992թ-ից` Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հիմնադիր տնօրենը: 2011թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

7175 | 0
Facebook