Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Լևոնականների՞, թե՞ Արմեն Սարգսյանի թեկնածու. «Հրապարակ»

09:05, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
Լևոնականների՞, թե՞ Արմեն Սարգսյանի թեկնածու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ԿԳՄՍ նախարարի թեկնածուների անուններ էին շրջանառվում, սակայն երեկ, վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակեց ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին՝ ՀՀԿ նախկին փոխնախագահ, բժշկականի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի հորեղբոր որդուն։

Նա կոմպրոմիսային կադր է, մի կողմից վարչապետին ապահովում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների աջակցությամբ, քանզի Վ․ Դումանյանը հին «լևոնական» է։ Մյուս կողմից՝ նա դեռ 90-ականներից մտերիմ է Արմեն Սարգսյանի հետ։

Տարակուսելին այն է, որ ՀՀ նախագահը մի կողմից պահանջում է Փաշինյանի հրաժարականը, մյուս կողմից անտրտունջ հրամանագրում նրա առաջարկած նախարարներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

6437 | 3
Facebook