Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հերթը Բադասյանինն է. ո՞վ է հավանական փոխարինողը. «Հրապարակ»

08:25, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
Հերթը Բադասյանինն է. ո՞վ է հավանական փոխարինողը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նույնպես, ըստ ամենայնի, հրաժեշտ կտա աթոռին։ Նրան փոխարինողների 3 անուն է այս օրերին շրջանառվում, մեկը՝ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, արդեն հրաժարվել է առաջարկից։

Հիմա իշխանությունն ընտրություն է կատարում 2 կանանց միջև՝ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ՝ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի և արդարադատության գործող փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի միջև։

Վարդապետյանը չպատասխանեց մեր զանգերին, իսկ Գրիգորյանն ասաց․ «Նման բան չկա, խորհուրդ եմ տալիս կապվել Լուսինե Մարտիրոսյանի հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

4224 | 0
Facebook