Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեզնից ոչ մի բարեկամ չի՞ մահացել»․ անհայտ կորած զինվորի ծնողը՝ Անդրանիկ Քոչարյանին

13:10, երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ.
«Ձեզնից ոչ մի բարեկամ չի՞ մահացել»․ անհայտ կորած զինվորի ծնողը՝ Անդրանիկ Քոչարյանին

Քիչ առաջ Պաշտպանության նախարարի հետ հանդիպում պահանջող ծնողներին հանդիպեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. «Վաղն ԱԺ-ում կլինեն պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարները, կներկայացնեն հարցին լուծում տալու ճանապարհը, որը կառաջարկենք ծնողներին»: Պատգամավորին լսելուց հետո անհայտ կորած զինծառայողի ծնողները վրդովեցին, որ նոր պիտի քայլեր անեն, մինչդեռ իրենք 40 օր է՝ սպասում են։ Ծնողներից մեկն ասաց․ «Պարոն Քոչարյան, ձեզնից ոչ մի բարեկամ չի՞ մահացել»։

5074 | 0
Facebook