Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#COVID_19-ի դեմ բրիտանական պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 70%

14:30, երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ.
#COVID_19-ի դեմ բրիտանական պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 70%

Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ կորոնավիրուսային վարակի դեմ մշակած AstraZeneca պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 70%: Այս մասին հայտնում է BBC-ն:
     Նշվում է, որ Pfizer և Moderna պատվաստանյութերը ցույց են տվել 95% արդյունավետություն։ Միևնույն ժամանակ, Օքսֆորդի պատվաստանյութն ավելի էժան է, հեշտ է պահել և տեղափոխել աշխարհի այլ անկյուններ: Այս առումով, փորձագետները կարծում են, որ այս դեղամիջոցը կարող է զգալի դեր խաղալ համաճարակի դեմ պայքարում, եթե այն հաստատվի կարգավորող մարմինների կողմից։
     Ըստ BBC-ի տեղեկատվության, կան տվյալներ, որոնց համաձայն AstraZeneca-ի արդյունավետությունը կարող է բարձրանալ մինչև 90%: Հայտնի է, որ Օքսֆորդի հետազոտողները պատվաստանյութը մշակել են ընդամենը 10 ամսվա ընթացքում։

13793 | 0
Facebook