Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Միջազգային իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի բաղկացուցիչ մասն է». Պուտին

21:35, կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ.
«Միջազգային իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի բաղկացուցիչ մասն է». Պուտին

Պուտինն այսօր «Россия-1» հեռուստաալիքի եթերում պատասխանել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին հարցին՝ հայտարարելով, որ միջազգային իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի բաղկացուցիչ մասն է, հետևաբար Ռուսաստանն իրավունք չուներ միջամտելու տարածաշրջանում ռազմական գործողություններին:

«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր շրջանները եղել և մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի բաղկացուցիչ մաս»,- հայտնել է Վլադիմիր Պուտինը:

Պուտինը հիշեցրել է, որ ՀԱՊԿ պայմանագիրը փոխադարձ օգնություն նախատեսում է այս պայմանագրի անդամ պետության տարածքի դեմ ագրեսիայի դեպքում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա նման օգնությունը չի տարածվում, քանի որ «ոչ ոք ոտնձգություն չի կատարել Հայաստանի տարածքի վրա», և Ռուսաստանն իրավունք չուներ անմիջական մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին: Միևնույն ժամանակ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան ամբողջովին կատարել է իր պարտավորությունները Երևանի հետ ռազմատեխնիկական գործակցության շրջանակում, և «Հայաստանն իրեն լքված ու մոռացված չի զգացել»:

15423 | 2
Facebook