Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը միայն միջնորդի դեր է կատարել համաձայնագրի կնքման գործում». Պուտին

18:15, կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ.
«Ռուսաստանը միայն միջնորդի դեր է կատարել համաձայնագրի կնքման գործում». Պուտին

ԼՂ վերաբերյալ համաձայնագրի ժամանակ ՌԴ-ը կատարել է միայն միջնորդի դեր, այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը` Россия 1-ի եթերում: «Ռուսաստանը միայն միջնորդ է հանդիսացել, և փաստաթղթի համաձայն՝ պարտավորություններ ստանձնել կողմերի խաղաղ տարանջատման համար, ինչը և մենք հիմա անում ենք»,- նշել է ՌԴ ղեկավարը։ Նա ընդգծել է, որ համաձայնագրի հեղինակները հանդիսանում են երեք կողմերը` Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը: «Ինչ վերաբերում է տեքստին, այն կատարել ենք երեքով` ես, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Այլ կերպ հնարավոր չէր, քանի որ ըստ էության, այն երկու կողմերի միջև համաձայնություն էր»,- հավելել է Պուտինը:

6906 | 0
Facebook