Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

«Վազգենաշենցիները լքում են գյուղը` ադրբեջանցի զինվորականների հրճվանքի ներքո». Սևակ Հակոբյան

17:15, կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ.
«Վազգենաշենցիները լքում են գյուղը` ադրբեջանցի զինվորականների հրճվանքի ներքո». Սևակ Հակոբյան

Yerevan.today կայքի գլխավոր խմբագիրր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել` կից գրելով. «Վազգենաշեն գյուղի բնակիչներն են, որոնք չեն հասցրել լքել իրենց գյուղը, այն գյուղը, որը Փաշինյանի թեթև ձեռքով ու Արայիկ Հարությունյանի համաձայնությամբ հանձնվել է Ադրբեջանին: Այս մարդիկ լքում են իրենց հայրենի տունը ադրբեջանցի զինվորականների ներկայությամբ, նրանց հրճվանքի ներքո: Մի հատ խնդրում եմ պատկերացրեք, էլի, իրենց վիճակը, սուս ու փուս, վախները սրտներում, ահաբեկված... Թշնամու զորքն էլ հրճվում է կողքները կանգնած։

Տեսնես այս և այլ հանձնված գյուղ ու քաղաքներում Արայիկ Հարությունյանին որքա՞ն ձայն էին տվել այս և այլ արցախցիները, որոնք այսօր մնացել են անտուն ու անապագա: Որտե՞ղ է, տեսնես, հիմա իրենց ընտրած Արայիկը։ Այ հա, մտահոգ դեմքով Նիկոլի հետ դեռ քննարկումներ է անում, նա էլ ասում է՝ «բա, չիմացա՞ր, Ճանապարհային քարտեզ եմ հրապարակել, մի հատ հլը նայի»: Արայիկն էլ, թէ՝ «ես էլ, էլի «Արցախի հերոս» կոչում տվեցի, տեսնենք՝ ինչ ա լինում»...»:

| | |
16845 | 2
Facebook