Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարչապետի բոլոր աջակիցները «հպարտ ինֆուզորիաներ» են, անտարբերները՝ «մարդուկներ»». Ավետիք Իշխանյան

04:05, երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ.
«Վարչապետի բոլոր աջակիցները «հպարտ ինֆուզորիաներ» են, անտարբերները՝ «մարդուկներ»». Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդիկ, մարդուկներ, ինֆուզորիաներ

Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո, որն իրականում ողջ հայ ժաղովրդի նվաստացման փաստաթուղթ է և եթե այդ նվաստացման հեղինակ վարչապետն ինքնասպան չեղավ, կամ առնվազն հրաժարական չտվեց, թվում էր, թե ողջ ժողովուրդը ոտքի կկանգներ և, նույնպես առնվազն իրեն նվաստացնողի հրաժարականը կպահանջեր։ Բայց՝ ոչ, պարտության, նվաստացման, հազարավոր զոհերի պատասխանատուն դեռ պաշտպաններ ունի։ Պաշտպաններ եմ համարում ոչ միայն նրա, այսպես կոչված թիմակից-հպատակներին, այլև՝ անտարբերներին, ովքեր հանգիստ շարունակում են հոգալ իրենց առօրյա հոգսերը, կարծես՝ ոչինչ չի պատահել, երկիր չենք կորցրել։

Հիշեցի իտալացի ռեժիսոր Դամիանո Դամիանիի 1968թ. նկարահանած «Բուն հայտնվում է ցերեկով» կինոնկարը։ Ֆիլմի հերոսներից մաֆիայի պարագլուխը, քաղաքի ոստիկանության կոմիսարի հետ զրույցի ժամանակ, որին անչափ հարգում էր, մարդկանց բաժանում է երեք խմբի՝ մարդիկ, ովքեր ունեն արժանապատվություն, «մարդուկներ», ովքեր զուրկ են արժանապատվությունից և «ինֆուզորիաներ», ովքեր բացի անձնական շահից որևէ սրբություն չունեն։

Այս դասակարգման համաձայն՝ վարչապետի բոլոր աջակիցները «հպարտ ինֆուզորիաներ» են, անտարբերները՝ «մարդուկներ»։

Համոզված եմ, որ այլ ազգեր, այդ թվում մեր կողմից ատելի թշնամիները, իրենց մեջ չունեն այդքան շատ «ինֆուզորիաներ» և «մարդուկներ»»։

| | |
4819 | 1
Facebook