Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան կուղևորվի նոյեմբերի 22-ին»․ Մակրոն

00:35, կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ.
«Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան կուղևորվի նոյեմբերի 22-ին»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ հաջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի։
     «Ֆրանսիայի մարդասիրական այս հանձնառությունը մեր անմիջական պարտքն է Արցախից և վերադարձված յոթ շրջաններից 120.000 տեղահանված հայկական բնակչության, ինչպես նաև Հայաստանում դժվարին իրավիճակում հայտնված առվազն 1 միլիոն հայերի նկատմամբ։ Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան կմեկնի վաղը՝ նոյեմբերի 22-ին, երկրորդը՝ նոյեմբերի 27-ին։ Մարդասիրական ուղեբեռը Հայաստան տեղ կհասցնի ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը»,- հայտարարել է Մակրոնը: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

| | |
2633 | 0
Facebook