Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

«Ավելի քան կանխատեսելի»․ Թեհմինա Վարդանյան

21:10, շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ.
«Ավելի քան կանխատեսելի»․ Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավելի քան կանխատեսելի... Տեղեկացնեմ, որ երեքշաբթի օրը` նոյեմբերի 24-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու հերթական նիստը: Նիստ, որն առաջինն է կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո: Հայկ Մարությանը երկրում թվով երկրորդ ընտրովի պաշտոնյան է: Հայկ Մարությանը դեռևս իշխող կուսակցության կարևորագույն քաղաքական ֆիգուրներից է, եթե կարելի է դա այդպես անվանել: Հայկ Մարությանը ևս կրում է քաղաքական պատասխանատվություն կատարվածի մեջ: Այս ամենից հետո չեմ ասի` կասկածում եմ, որ վարակվել է, թե՞ ոչ: Մտածեք և տրամաբանեք ինքներդ...»։

| | |
6002 | 3
Facebook