Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

20:00, շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ.
Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` կից հայտնելով, որ այցելել է Մարտունի քաղաք։ «Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր այցելել եմ Մարտունի քաղաք: Շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ նախ ծանոթացել եմ պատերազմի հետևանքով շրջկենտրոնում եղած ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ:
     Այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել եմ ընդլայնված խորհրդակցություն: Իմ խոսքում ընդգծել եմ, որ առաջնահերթորեն պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը՝ շեշտադրելով ենթակառուցվածքային բոլոր խնդիրների լուծումը»,- ասված է գրառման մեջ:

| | |
3615 | 0
Facebook