Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Կառավարությունը չի կարող ժխտել իմ ասածները». Արթուր Վանեցյան

17:00, շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ.
«Կառավարությունը չի կարող ժխտել իմ ասածները». Արթուր Վանեցյան

«Կառավարությունը չի կարող ժխտել այսօրվա հանրահավաքի ընթացքում իմ ասածները: Հավատացե՛ք, ես շատ ավելի մանրուքներ էլ կարող եմ պատմել Իջևանում փայտահատների բողոքի ակցիայի հետ կապված»,- հանրահավաքի ավարտից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Լրագրողները Վանեցյանից հետաքրքվեցին, թե կարո՞ղ է ապացույցներ ներկայացնել իր ասածների մասով: Ինչին ի պատասխան Վանեցյանն ասաց, որ իր խոսքերը բավարար են:

Հիշեցնենք՝ այսօր Վանեցյանը հայտարարեց, որ 2019-ի հուլիսին Իջևանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ ՀՀ վարչապետը զանգել է իրեն և նախկին ոստիկանապետ Օսիպյանին՝ ասելով «ուզում եմ տեսնել արյան գետեր»:

| | |
4413 | 5
Facebook