Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Ո՞վ բացեց Հադրութի թիկունքը». ռազմական բժիշկը՝ վարչապետին

16:00, շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ.
«Ո՞վ բացեց Հադրութի թիկունքը». ռազմական բժիշկը՝ վարչապետին

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ազատամարտիկ, ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կոչ արեց պատասխանել ԳՇ նախկին պետ, գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանի բարձրացրած հարցերին:

«Լենա Նազարյանը իր բերանով ասաց, որ էնպես հանձնեին պետքա ասեին հանձնեցին, դե կռվեցինք` վերցրեցին: Սա կոչվում է պատերազմի իմիտացիա: Մենք հաղթող ժողովուրդ ենք, պարտվողը Նիկոլ Փաշինյանն է՝ իր մանկապարտեզի թիմով...: Ամենածանր հարձակումների ժամանակ մենք ընդամենը մի քանի դիրք ենք հանձնել, 200-300 մետր ենք հետ եկել Ջեբրայիլից: Ուզում եմ հարց տալ, ախր զինվորական գաղտնիքներ կան դրանց մեջ, ամեն ինչ չեմ կարող բացել...: Ո՞վ բացեց Հադրութի թիկունքը: Ինչո՞ւ Ջեբրայիլից մինչև Իշխանաձոր Հադրութի թիկունքն ամբողջությամբ մնաց դատարկ: Ո՞վ է դրա պատասխանը տալու, որտեղի՞ց սողոսկեցին դիվերսիոն խմբերը»,- ասաց նա:

| | |
5157 | 2
Facebook