Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

Դիմակավորված ոստիկանների հարցով Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանապետին

15:00, շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ.
Դիմակավորված ոստիկանների հարցով Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանապետին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք երկու տարի պայքարեցինք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Սերժ Սարգսյանի համար կարված սուպերվարչապետական կոստյումից: Բայց Նիկոլ Փաշինյանը ըստ էության հարմարավետ տեղավորվեց այդ համակարգում, իսկ այդ ընթացքում մեզ հայհոյեցին, վիրավորեցին ու ասում էին` թողեք հանգիստ աշխատի: Իսկ մենք շարունակաբար պնդում էինք, որ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է դուրս բերել վարչապետի անմիջական ենթակայությունից, որպեսզի դրանք չդառնան քաղաքական ջարդարարության և հաշվեհարդարի գործիքներ:
     Նախորդ օրը ցուցարարների նկատմամբ սևազգեստ դիմակավորված` իբր թե ոստիկանների գործողությունները լրիվ համապատասխանում են իշխանությունը ամեն գնով պահող Նիկոլ Փաշինյանի նպատակներին:
     Բայց դա չի նշանակում, որ այդ փաստի հետ պետք է հաշտվել:
     Հարգարժա՛ն պարոն Ղազարյան,
     20.11.2020 թվականին մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանությունն իրականացրել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ։
     ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցում տարածվել են հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողությունները կատարող ծառայողների լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևացող ծառայողների սև հանդերձանքի վրա առկա էր այլալեզու գրառում։
     Այս կապակցությամբ Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ բոլոր գործողություններին մասնակցել են բացառապես ոստիկանության ծառայողներ։
     Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի, 1-ին մասի, 11-րդ կետը խնդրում եմ
     1. Հստակ նշել, թե Ոստիկանության ո՞ր ստորաբաժանման աշխատակիցներ են նրանք,
     2. Արդյո՞ք վերջիններս պարտավորություն չեն կրում ծառայողական պարտականությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու և այն կրելու կարգով սահմանված կանոնները։
     3. Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանական նման համազգեստ կրելու անհրաժեշտությունը»:

| | |
1650 | 0
Facebook