Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 1193 և մահվան 31 նոր դեպք

11:10, շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 1193 և մահվան 31 նոր դեպք

1193 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 124839 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 483652 վերջին մեկ օրում` 3203 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 29581 պացիենտ. մեկ օրում նվազել է 923-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 92829 անձ` վերջին մեկ օրում 2075 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 քաղաքացի, մահացածների թիվը 1931 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 498 է:

2983 | 1
Facebook