Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

«Շրջանառվում է մի թեզ, թե ԼՂԻՄ 7 շրջանները հանձնելով հնարավոր էր խուսափել պատերազմից». Սուրեն Սահակյան

10:35, շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ.
«Շրջանառվում է մի թեզ, թե ԼՂԻՄ 7 շրջանները հանձնելով հնարավոր էր խուսափել պատերազմից». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմում պարտությունը հանրության որոշ շրջանակներում արդիականացրել ա մի թեզ, թե ԼՂԻՄ տարածքը շրջանակող 7 շրջանները հանձնելով հնարավոր էր խուսափել պատերազմից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ էդ 7 շրջաններն առաջին պատերազմից առաջ հակառակորդ հարևանի տիրապետության տակ էին, բայց պատերազմն, այնուամենայնիվ, սկսվեց։ Ընդ որում, պատերազմը սկսեց պարագայում, երբ Հայաստանի հետ կապը կա՛մ անկայուն էր կա՛մ չկար ու մարդիկ հայտնվեցին վիճակում, երբ նրանց գոյությունն իսկ վտանգված էր։ Այսինքն, վտանգված էին կյանքի, առողջության, որոշելու, ընտրելու և այլ բազմաթիվ տարրական իրավունքներ ու ազատություններ։ Հայաստանը, ֆորմալ առումով, կոնֆլիկտի մեջ ներգրավված ա եղել որպես էդ իրավունքների իրացման երաշխավոր։ Ու ինձ համար առավել այսրոպեական ու անարդար են դիտվում էն շերտի մեղադրանքները, որոնք հերոսացնում են ճնշվածների իրավունքների համար ցանկացած պայքար ու դրա մեթոդներ, որ պատրաստ են առողջ միջավայրում ապրելու իրավունքին սպառնալիքի կամ աշխատավայրում կես ժամ ավել աշխատելու պարտադրանքի համար մարդու կոկորդ կրծել, բայց էս դեպքում թքած ունեն մարդկանց հիմնարար իրավունքների այնպիսի ոտնահարման վրա, ինչպիսիք գրանցվել են Արցախում։ Ամենավեհ արժեքներից մեկի (խաղաղության) էս ջատագովները, գուցե առանց նկատելու, էդ արժեքի պահպանության ազնիվ մղումով արդարացնում են հարևան երկու պետությունների ծավալապաշտական նկրտումներն ու տարրական իրավունքների նկատմամբ ահասարսուռ ոտնձգությունները։ Անկախ նրանից, որ 7 շրջանները, դրան գումարած նաև Հադրութն ու Շուշին թշնամու ձեռքում են, բայց պատերազմը դեռ չի ավարտվել։ Պատերազմի առկախված վտանգը գալիս ա նաև հուշելու, որ հարցն ամենևին էդ շրջանները վերադարձնելը չէր։ Հնարավոր չէր վերադարձնել տարածքներն ու խուսափել պատերազմից։ Հնարավոր էր միայն այն ՀԵՏԱՁԳԵԼ։
     Հանրության պառակտվածության մակարդակի էս գագաթնակետին ես միշտ կոչ եմ անում մի կողմ թողնել իրար հանդեպ ունեցած մշտական վատ վերաբերմունքը, մշտական բանավեճերը, նոր խրամատներ չփորել ու դրա համար էս շրջանում չեմ մտել գաղափարական բանավեճերի մեջ։ Հիմա էլ ամեն ինչ անելու եմ մինչև ավելի լավ ժամանակներ էդ բանավեճը հետաձգելու համար։ Բայց էդ փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքներն էնքան են խորանում, որ ստիպված եմ մի անգամ էլ դրա մասին խոսել, համերաշխության կոչ անել։ Եկեք ամենասկզբունքային դիրքերի պաշտպանությունն ու մնացած բոլորին «անուղեղ ռազմատենչ» անվանելու էդ պրակտիկաները թարգենք մինչև ամենալավ՝ խաղաղ ու կայուն ժամանակներ։ Մենք անպայման խոսելու ենք, թե ով իրեն ոնց դրսևորեց էս շրջանում։ Մենք դրա մասին անպայման խոսելու ենք ակումբներում, հրապարակային բանավեճերում և անձնական հանդիպումների ժամանակ։ Դրա ժամանակն էլ կգա։ Իսկ հիմա ուժերը մեկտեղելու, փոխօգնության ժամանակն ա»:

| | |
3655 | 0
Facebook