Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչու է «ժամանակի վրա խաղում» Նիկոլ Փաշինյանը․ «Փաստ»

09:20, շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ.
Ինչու է «ժամանակի վրա խաղում» Նիկոլ Փաշինյանը․ «Փաստ»

«Արդեն տասն օր է, ինչ հանրության գերակշիռ մեծամասնությունն ակնկալում և պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն նա մնում է անդրդվելի, այդ թվում՝ բիրտ ուժ կիրառելով իր հրաժարականը պահանջողների նկատմամբ:

Այս թեմայով կարծիքները տարբեր են՝ սկսյալ նրանից, որ փորձում է անվտանգության երաշխիքներ ապահովել իր համար, մինչև այն, որ պարզապես ստորագրված հայտարարությունը մինչև վերջ հասցնելու խնդիր կա: Մասնավորաբար քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստի» հետ զրույցում ասաց. «Փաշինյանը, կարծում եմ, երկու նպատակ ունի:

Ամեն գնով պահպանել իշխանությունը ու այդ իշխանությունը պահպանելով՝ նաև մաքրել հանցագործությունները, որովհետև եթե իշխանությունից հրաժարվի, շատ մեծ խնդիրներ կունենա»: Միևնույն ժամանակ կան նաև կուլիսային այլ խոսակցություններ այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը «ժամանակի վրա խաղում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
5173 | 0
Facebook