Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Վերջին 2 տարում ավելի շատ զինամթերք ենք ձեռք բերել, քան ունեցել ենք 200 միլիոն վարկի շրջանակներում». Արտակ Դավթյան

02:05, շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ.
«Վերջին 2 տարում ավելի շատ զինամթերք ենք ձեռք բերել, քան ունեցել ենք 200 միլիոն վարկի շրջանակներում». Արտակ Դավթյան

ԳՇ նախկին պետ, ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Արտակ Դավթյանը «168 ժամ»-ի եթերում անդրադարձել է հայկական կողմի զենքերի գնումներին: Նա հայտնել է, որ այժմ շատ են մանիպուլացնում «ՍՈՒ-30»-երի գնումը. նրա խոսքով՝ այդ ինքնաթիռների գումարը միանգամից չի վճարվելու, այլ՝ մաս-մաս բավականին երկար ժամանակահատվածում:

««ՍՈՒ-30»-երի գնումը գտնում եմ շատ ճիշտ որոշում, որովհետև իրենք բավականին հաջող համակարգեր են և բավականին լայնածավալ և մեծ խնդիրներ կարող են լուծել: «Օսա-ԱԿ» ՀՕՊ համալիրների միջոցով այս ընթացքում խոցվել է 62 թիրախ: Իսկ դուք գիտե՞ք թե մենք քանի տարվա համար ենք դա վերցրել: Մենք, հասկանալով, որ պատերազմի վտանգ կա, մեզ պետք էին այնպիսի սպառազինություններ, որոնք կարող էինք կիրառել անմիջապես. ունեինք պատրաստի անձնակազմ, վերանորոգման, արդիականացման վերաբերյալ բազա և հրատապություն, որը թույլ կտար մեզ այնպիսի ժամանակ շահել, որ կարողանանք ավելի լավ միջոցներ առնել, նույն՝ «ՏՈՐ»-երը կամ «Պանցիրները», որ հիմա շատ շահարկվում են: Մենք «Պանցիրների» վերաբերյալ սկսել ենք բանակցությունները և այնտեղ նույնպես բավականին հարցեր կան: Այնպես չէ, որ դրանով բոլոր հարցերը լուծվում են կամ սկսվում: Իսկ «Օսա-ԱԿ»-ները մեզ պետք էին, որպեսզի այն ժամանակահատվածը, որը լինելու էր բաց, մենք փակենք, և դրանք ցույց տվեցին իրենց արդյունավետությունը: Իմ պաշտոնավարման ընթացքում մենք բացի պայմանագրով նախատեսված միջոցներից՝ 200 միլիոնի շրջանակներից, ձեռք ենք բերել շատ ավելի քանակությամբ զինամթերք: Խոսքը 2018-ի հունիսից մինչև 2020-ի հունիսը՝ իմ պաշտոնավարման ժամանակահատվածի մասին է, ավելի շատ զինամթերք ենք ձեռք բերել, քան ունեցել ենք 200 միլիոն վարկի շրջանակներում (2015 թ.): Այդ զինամթերքը մենք շարակարգեցինք ամբողջ ԶՈՒ-ում, անգամ էն վիճակում էր, որ շատ պահեստներում տեղ չկար. մենք շինություններ էինք առանձնացնում, որպեսզի լրացուցիչ զինամթերքը մենք դնենք: Դա առաջինը վերաբերում է հրետանային զինամթերքին: Բացի 200 միլիոնի պայմանագրերից ավելի շատ զենք է ներկրվել վերջին 2 տարվա ընթացքում»,- ասել է Դավթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Վերջին 2 տարում ավելի շատ զինամթերք ենք ձեռք բերել, քան ունեցել ենք 200 միլիոն վարկի շրջանակներում». Արտակ Դավթյան
8474 | 0
Facebook